Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Մինչև Սերժիկն ու Ռոբիկը պատասխանատվության չենթարկվեն, էս ամեն ինչը կապիկությունա». Ռուբեն Հախվերդյան

«Մինչև Սերժիկն ու Ռոբիկը պատասխանատվության չենթարկվեն, էս ամեն ինչը կապիկությունա». Ռուբեն Հախվերդյան
560
Հինգշաբթի, 14 հունիսի, 2018 թ., 18:53

«Մանվելն ուր ա Գրիգորյան, լավ կլներ էլ, որ ստեղ լիներ տղան, թող գա, բայց չի գալիս: Էն որ ասում են՝ բիզն էլ ա քո ձեռը, չագուջն էլ: Բա որ էդ բիզը մտնի քո հետույքը: Կարծում եմ՝ եկել են ժամանակներ, որ այդ բիզը մտնի իր հետույքը:

Ինքը դրանից էնքան էլ վատ չի զգալու, սովոր ա»,- Էջմիացնում բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունենալով՝ ասաց Ռուբեն հախվերդյանը:

«Մանվելը լիներ, սեյրանչիկը լիներ: Մի անգամ ասաց՝ ով որ իմ պրեզիդենտին բան ասի՜... Էդ պրազիդենտին ես Սերժիկ եմ ասում ընդամենը: Խլնքոտ, գարշելի գավառից եկած տգետ գյադա էր: Եկավ, ստեղ մտավ, դարձավ նախագահ: Առ հա քեզ, մաշած բոթասներով միլիարդատեր ո՞վ էր տեսել:

Մենակ մի բան էլի՝ էդ «դուխով»-ը փոխեք «ոգով»-ի, որովհետև ռուսներից պրծնելն ամենադժվարն ա լինելու վերջում: Դրանք մեր ամենաոխերիմ բարեկամներն են: Մինչև պրծնենք, կոկորդներս են հասնելու, հետո կհասկանանք՝ ինչ ասի»,- ասաց սիրված երգիչը: