Նիկոլ Փաշինյանը՝ Պուտինի հետ իր անձնական հարաբերությունների մասին
![]() 1234 Ուրբաթ, 15 հունիսի, 2018 թ., 11:55 Մոսկվայի և Երևանի երկխոսությունը կառուցողական բնույթ է կրում, և քաղաքական տարաձայնություններ երկու երկրների միջև չկան: Այս մասին RT հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: - Ռուսաստան այցերի նման հաճախականությունը կարո՞ղ է խոսել այն մասին, որ այն մարդիկ, ովքեր մտավախություններ ունեին՝ կապված երկու երկրների հարաբերությունների վատթարացման հետ, սխալվել են: - Այո, իհարկե: Այսօր այդ մասին շատերն են խոսում, բազմաթիվ հրապարակումներ եղան նաև ռուսական մամուլում, որոնց հեղինակները լավ չեն հասկացել, թե ինչ է կատարվել Հայաստանում: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են այդ ամենը ներկայացնել այլ իրողությունների քողի ներքո: Նրանք ցանկանում են ասել, որ Հայաստանում իշխանության են եկել հակառուսական ուժեր: Սակայն հայկական հեղափոխության հիմքում չկար աշխարհքաղաքական համատեքստ, այն հայկական գործընթաց էր: Եվ այդ գործընթացի արդյունքում մենք ասում ենք, որ չեն լինի փոփոխություններ Ռուսաստանի հետ հարաբերություններում: - Ճի՞շտ եմ հասկանում, որ Դուք այս մասին պատմում եք ոչ միայն մեզ՝ ռուս լրագրողներիս, այլ նաև պաշտոնական բանակցությունների ժամանակ: Իսկ ի՞նչ անձնական հարաբերություններ ունեք Վլադիմիր Պուտինի հետ: - Դրանք շատ լավ, ուղիղ հարաբերություններ են: Եվ այդ հարաբերությունները հաստատվել են առաջին րոպեից: Կարող եմ ասել, որ մեր հարաբերությունները հարաբերություններ են առանց մութ կողմերի: Եվ դա շատ կարևոր է: Մենք ամեն ինչ քննարկում ենք ուղիղ: Պուտինն ուղիղ մարդ է: Եվ նման հարաբերությունները զարգանում են շատ արագ և կառուցողական մթնոլորտում: - Իսկ ի՞նչ խնդրահարույց հարցեր կան: - Ներկա պահին կարող եմ ասել, որ խնդրահարույց հարցեր չկան: Ռուսաստանն ու Հայաստանն ինքնիշխան երկրներ են: Կարծում եմ՝ մեր երկրների շահերը շատ հարցերում համընկնում են: Կարևորն այն մթնոլորտն է, որում մենք քննարկում ենք այդ բոլոր հարցերը: Եվ կարծում եմ, որ կկարողանանք համաձայնության հասնել: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
