Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Եթե այս ամեն ինչը հաստատվեց, խայտառակություն է ու ամոթ». Արմեն Ռուստամյան

«Եթե այս ամեն ինչը հաստատվեց, խայտառակություն է ու ամոթ». Արմեն Ռուստամյան
626
Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 11:35

«Եթե այս ամեն ինչը հաստատվեց, խայտառակություն է ու ամոթ: Կատարողներն առաջին հերթին պետք է պատասխան տան երեխաներին, ովքեր գրել են նամակները: Ցավ եմ ապրում, ապշած եմ ու ցնցված: Զգացմունքային մասն իր տեղը, բայց հետամուտ ենք լինելու, որ ամեն ինչ օրենքի տառին համապատասխան կատարվի: Այս պահին անձեռնմխելիություն կա, բայց կա նաև անմեղության կանխավարկած, ու պարտավոր ենք դա նկատի ունենալ, քանի մեղքն ամբողջությամբ չի ապացուցվել: Սա մեծ հարված էր մեր անցած համատեղ գործունեությանը, հարաբերություններին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի սկանդալային բացահայտումներին: