«Որտեղի՞ց Հայաստանին Սու-30ՍՄ». Regnum
![]() 1694 Երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ., 15:40 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Facebook-ի իր էջում բավականին հետաքրքիր լուսանկար էր հրապարակել՝ ռուսական Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչի խցիկից, գրում է Regnum գործակալությունը: Փաշինյանը լուսանկարին կից գրել էր, որ գտնվում է աշխարհի լավագույն կործանիչներից մեկի օդաչուի խցիկում և որ արդեն Երևանում է: «Հարց է ծագում՝ որտեղի՞ց «Էրեբունի» ավիաբազայում, որտեղ տեղակայված են ՄիԳ-29 կործանիչները, հայտնվեց Սու-30ՍՄ-ը: Այն պատկանում է ռուսական օդատիեզերական ուժերի՞ն, թե՞ ձեռք է բերվել Հայաստանի կողմից»,- գրում է գործակալությունը: ՀՀ ՊՆ-ում գործակալության զրուցակիցն ասել է, որ Երևանը կործանիչի ձեռքբերման հարցով բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ, ընդ որում՝ բանակցությունները բավականին արդյունավետ փուլում են գտնվում: Աղբյուրը նաև հայտնել է, որ բանակցությունների հաջող ընթացքի դեպքում պայմանագիր կկնքվի մոտակա 1-2 տարվա ընթացքում: Regnum-ը նկատում է, որ Նիկոլ Փաշինյանի ցուցադրած կործանիչը պատկանում է ռուսական օդատիեզերական ուժերին և, ամենայն հավանականությամբ, համալրել է մեքենաների խումբն ինչպես մարտական թռիչքների անցկացման, այնպես էլ հայ զինվորականներին և ղեկավարությանը հնարավորությունների ցուցադրության համար: Գործակալությունը նաև հիշեցնում է, որ Հայաստանը չունի կործանիչ ավիացիա. մարտական ինքնաթիռներից առկա են 15 Սու-25 ռմբակոծիչներ, 18 ՄիԳ-29 կործանիչներ «Էրեբունի» ավիաբազայում, որոնք տարեցտարի զգալիորեն հնանում են: Եվ այդ առումով, ինչպես նշում է գործակալությունը, տրամաբանական էր այն փոխարինել Սու-30ՍՄ-ով: Գործակալությունը հավելում է, որ Ադրբեջանը մեծ քանակությամբ Սու-25 ռմբակոծիչներ և ՄիԳ-29 կործանիչներ ունի, իսկ վերջերս մեծ քանակությամբ իսրայելական անօդաչու թռչող սարքեր ձեռք բերեց: «Սու-30ՍՄ-ը զգալիորեն կմեծացնի Երևանի և Ստեփանակերտի հարձակողական հնարավորություններն ու սպառնալիքի տակ կդնի Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքն ու այլ կարևոր թիրախներ, ինչը կարևոր դեր կխաղա լայնամասշտաբ պատերազմը կանխելու գործում»,- եզրափակում է Regnum-ը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
