Լավրովը պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ ԼՂ հարցով ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 բանաձևերի մասին հարցին
![]() 2331 Ուրբաթ, 22 հունիսի, 2018 թ., 10:30 ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի կողմից ընդունված 4 բանաձևերի մասին հարցին: «Ինչպես հասկացա, ձեզ հետաքրքրում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Բանաձևերն ընդունվել են մարտական գործողությունների ընթացքում: Դրանք թույլ են տալիս դադարեցնել արյունալի իրավիճակն ու կողմերին քաղաքական երկխոսության բերել: Բոլորի համաձայնությամբ ստեղծվել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել լուծել բոլոր մնացած հարցերը, ներառյալ՝ տարածքների ազատագրումն ու քաղաքական կարգավորումը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական որոշման ճանապարհով»,- ասել է Լավրովը: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներ, Երևանի և Բաքվի համաձայնությամբ աշխատում է առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ: Եվ դրա համար, ըստ Լավրովի, անհրաժեշտ է փոխհամաձայնություն հակամարտող կողմերի միջև: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
