Ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Սերժի Վաչոն կալանավորվեց

Սերժի Վաչոն կալանավորվեց
112
Հինգշաբթի, 28 հունիսի, 2018 թ., 10:51

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում 27.06.2018թ-ին Վաչագան Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:

27.06.2018թ-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Վ. Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

28.06.2018թ-ին դատարանի կողմից միջնորդությունը բավարարվել է, և Վ. Ղազարյանը կալանավորվել է:

Նախաքննությունը շարունակվում է: