Ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ (տեսանյութ)

Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ (տեսանյութ)
361
Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 13:00

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձը՝ իր հրաժարականը պահանջողներին.

«Նկատի ունենալով, որ հուզական լարված իրավիճակում կարող են անցանկալի երևույթներ ու սադրիչ գործողություններ լինել ու կարող է վտանգվել հավատավոր զավակների բարի անունն ու եկեղեցու բարի համբավը՝ հորդորում ու խնդրում եմ, որպեսզի եկեղեցու մեր սպասավորներն իրենց հավատացյալներով զերծ մնան իրենց նախատեսած ծրագրից: Մեր հորդորն է, որպեսզի հունիսի 30-ին մեր ժողովրդի զավակներն անցկացնեն աղոթքի մեջ»,- ասել է նա՝ տեսաուղերձում:

Նշեք, որ հունիսի 30-ին Էջմիածնում սպասվում է «Նոր հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության բողոքի ակցիան:

Հիշեցնենք, որ շարժումն արդեն տևական ժամանակ է, ինչ բողոքի ակցիաներ է իրականացնում՝ պահանջով կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: