Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Մանվել Գրիգորյանի հայրական տնից գողություն է կատարվել

Մանվել Գրիգորյանի հայրական տնից գողություն է կատարվել
728
Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 13:15

Հունիսի 28-ին գողություն է կատարվել կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի՝ Արշալույս գյուղում գտնվող հայրական տնից: Տեղեկատվությունը MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Ըստ ահազանգի, անհայտ անձինք՝ օգտվելով առնձնատանը մարդկանց բացակայությունից, տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են պատուհանի ճաղավանդակը և մուտք գործել Արշալույս գյուղում գտնվող Մանվել Գրիգորյանի հայրական տուն:

Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՀՀ քննչական կոմիտեում են: