«Արցախի շուրջ տարաբնույթ հայտարարությունները շատ են, ՌԴ դիրքորոշումը՝ անփոփոխ». Զախարովան մեկնաբանել է Վոլոդինի խոսքերը
![]() 1523 Ուրբաթ, 29 հունիսի, 2018 թ., 16:15 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ պատասխանել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման մասին հայտարարությանը: «Իմ գործընկերներին, ովքեր ներկայացնում են Հայաստանի և Ադրբեջանի ԶԼՄ-ները, կոչ եմ անում կառուցողականություն ցուցաբերել: Մենք հիանալի հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրի շուրջ արված յուրաքանչյուր հայտարարություն մեծ հետաքրքրություն է առաջացնում: Եվս մեկ անգամ զսպվածության կոչ եմ անում, սա վերաբերում է բոլոր լրագրողներին՝ անկախ այն բանից, թե որ լրատվամիջոցն ու երկիրն են ներկայացնում: ԼՂ հարցով Ռուսաստանի դիրքորոշումն անփոփոխ է: Մենք աշխատում ենք երկու երկրների հետ և չենք համեմատում մեր դերը ո՛չ Բաքվի, ո՛չ Երևանի հետ: Մեզ համար այս հարցը կարևորագույններից է միջազգային օրակարգում: Այս հարցով բազմաթիվ հայտարարություններ են հնչում տարբեր քաղաքական գործիչների, խորհրդարանականների, պատմաբանների և հրապարակախոսների կողմից, սակայն ձեզ հայտնի է մեր պաշտոնական դիրքորոշումը: Այս իրավիճակում կարևոր եմ համարում հիշել այն օրինակները, որոնք մենք ունեցանք մեկ-երկու շաբաթ առաջ, եկեք դիմենք միայն պաշտոնական տեսակետին»,- ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը մեջբերում է Զախարովայի խոսքը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
