Ուրբաթ, 16 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Այսօր Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է

Այսօր Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է
738
Շաբաթ, 30 հունիսի, 2018 թ., 12:20

«Այսօր մի մարդու ծննդյան օր է, ով հիրավի հերոսի կոչման է արժանի: Ով իր ապրած կյանքով մեզ ապացուցել է, որ Հայրենիքը շատ ավելի թանկ է, քան կյանքը: Այսօր հերոս Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է»,- գրել է փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Կրտսեր սերժանտ Արմենն արիաբար զոհվեց 2014թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերն՝ ադրբեջանական հատուկ նշանառության դիվերսիոն խմբերին հետ շպրտելու ժամանակ:

Ադրբեջանցիների 30 հոգանոց խմբի հարձակումը կասեցրել էր 9 հոգանոց հայկական ստորաբաժանումը՝ հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով:

Կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով:

2014 թվականի հունիսի 30-ին՝ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրը, հայրական տանը բացվեց նրա անունով թանգարան։ Թանգարանը հենց զոհված կրտսեր սերժանտի սենյակն է, որտեղ հավաքվել են նրա իրերը:

«Բոլոր դիրքապահները թագավոր տղերք են»,- ասել է Արմենն, ում այս միտքը վերածվել է թևավոր խոսքի ու զարդարում է նրան նվիրված թանգարանային անկյունը: