«Իրանց Սերժն ա, թող շնորհավորեն, բայց ոչ անվանելով նախագահ կամ գերագույն հրամանատար». օգտատերերը քննադատում են
![]() 900 Շաբաթ, 30 հունիսի, 2018 թ., 14:05 Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը Ֆեյսբուքում գրել է. «Անկախ այն հանգամանքից, թե մենք ինչ վերաբերմունք ունենք Շարմազանովի կամ Աշոտյանի նկատմամբ (իմը միշտ վատ է եղել ու էդ մասին արտահայտվել եմ նաև մայիսի 8-ից շատ առաջ), նրանց հավատարմությունը գովելի կատեգորիա է: Ֆեյսբուքյան աշխուժակների մի զգալի զանգված, հիմնավոր և անհիմն, ծաղրում կամ անարգանքի սյունին է գամում Սերժ Սարգսյանի ծնունդը շնորհավորողներին: Ու դա անողների մի զգալի մասը, մայիսի 7-ին են սկսել գոռալ Նիկոլ: Եթե պետք լինի, վաղը կգոռան Սերժ, հարկ եղած դեպքում էլ՝ Կարապետիչ: Չի կարելի, հարգելիներս: Հավատարմությունը, այն էլ քաղաքական, լուրջ բան է: Ընկածին ոտքով չեն խփում: Ամենավտանգավորը իդիոտների խառնամբոխն է, որը երբեք չի ունեցել կայուն քաղաքական հայացքներ ու դիրքորոշում և ցանկացած պահի կտրվի քամու ուղղությանը»: Այսօր Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: ՀՀԿ-ականներ Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իրենց էջերում շնորհավորել էին նրան՝ գրելով հետևյալը. «Շնորհավոր ծնունդդ, պարոն նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար»: Գրառումը քննարկումների թեմա էր դարձել: «Հա լավ, իրանց սերժն ա թող շնորհավորեն, բայց ոչ անվանելով նախագահ, կամ գերագույն հրամանատար»,- նշել էին օգտատերերը: «Նոր Հայաստանում ես ո՞ւմ պիտի հարցնեմ, թե իմ էջին իմ շնորհավորանքն ինչպես ձևակերպել... Արարողակարգի կանոնների համաձայն նման բարձրաստիճան կոչումները նախկին չեն լինում և կարող են գործածվել նաև պաշտոնանկությունից հետո»,- պատասխանել էր Աշոտյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
