Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Նախիջևանի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է». Արծրուն Հովհաննիսյան

«Նախիջևանի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է». Արծրուն Հովհաննիսյան
273
Երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ., 10:40

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ Նախիջևանի հատվածում իրավիճակն այս պահին համեմատաբար հանգիստ է։

Հիշեցնենք՝ հունիսի 30-ի երեկոյան ու հունիսի 1-ի առավոտյան ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այլրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը: