Մահացել է Նադեժդա Սարգսյանը
![]() 1066 Երկուշաբթի, 02 հուլիսի, 2018 թ., 21:20 Քիչ առաջ Նաիրի Բժշկական Կենտրոնում մահացել է սիրված երգչուհի ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը, հայտնում է Armtimes.com-ը: Այսօր հայտնի էր դարձել, որ ծանր հիվանդության պատճառով երգչուհի Նադեժդա Սարգսյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում էր գտնվում՝ վերակենդանացման բաժանմունքում։ Նադեժդա Սարգսյանը 1971 թվականին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, 1992 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-1978 թթ.՝ «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի: 1978-1987 թթ. եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի եւ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի եւ վոկալ ստուդիայի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար: 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։ 1995 -1999 թթ. եղել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր՝ «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ» եւ այլն։ 2008-2009թթ. եղել է «Մանկական Եվրատեսիլ» եւ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, նաև ընդգրկվել է Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման» հանձնաժողովում։ Հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
44726.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
59326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
114425.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
102124.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55524.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50624.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
52123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
68221.02.2026, 00:42
