Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ԱԱԾ բացահայտումների ալիքը հասավ «Հայաստան» համահայկական հիմնադրամին. «Հրապարակ»

ԱԱԾ բացահայտումների ալիքը հասավ «Հայաստան» համահայկական հիմնադրամին. «Հրապարակ»
796
Երեքշաբթի, 03 հուլիսի, 2018 թ., 01:50

ԱԱԾ բացահայտումների ալիքը հասավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մոտ օրերս նրան կձերբակալեն յուրացման կասկածանքով։

Արա Վարդանյանը 2009 թվականից «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենն է, իսկ հիմնադրամում իր աշխատանքը սկսել է 2004 թվականից՝ առաջին երկու տարիները որպես հիմնադրամի արտաքին հարաբերություների բաժնի ղեկավար, այնուհետև՝ որպես փոխտնօրեն։ Սա այն հիմնադրամն է, որը համայն հայության դրամական նվիրատվությունների, ամենամյա հեռուստամարաթոնների միջոցով հավաքված գումարներով բարեգործական ծրագրեր է իրականացնում։ Ի դեպ, հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմնի՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե ՀՀ նախագահն է։