Կիրակի, 16 դեկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Իշխանությունը որոշել է ոստիկանության ներքին զորքերին ուղարկել սահման. «Հրապարակ»

Իշխանությունը որոշել է ոստիկանության ներքին զորքերին ուղարկել սահման. «Հրապարակ»
450
Երեքշաբթի, 03 հուլիսի, 2018 թ., 09:40

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը որոշել է ոստիկանության ներքին զորքերին ուղարկել սահման՝ ծառայելու։ Չնայած «Ներքին զորքերի մասին» օրենքով ներքին զորքերի խնդիրներից է նաև «պաշտպանությանը մասնակցելը», սակայն նախկին իշխանությունը նրանց օգտագործել է ընդդիմադիր հավաքները ճնշելու համար։ Շաբաթ օրը Վալերի Օսիպյանը հանդիպել է ստորաբաժանման հետ և հայտնել, որ ՊՆ-ից առաջարկ է ստացել ու համաձայնել, թեև որոշումը Նիկոլ Փաշինյանինն է։

Միայն մեկ ստորաբաժանումն է դժգոհություն հայտնել։ Օսիպյանն ասել է, որ օգոստոսի 15-ից 15-օրյա հերթափոխով կգործուղվեն Արցախ՝ սահմանները պաշտպանելու, այդ օրերի համար նաև հավելավճար կստանան»։

Մանրամասները՝ թերթի համարում: