Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Զարմանալին ոչ թե հիմնադրամից արված գողությունն էր, այլ այդ գողության ապշեցուցիչ թեթևությունն ու առօրեականությունը». Նաիրի Բադալյան

«Զարմանալին ոչ թե հիմնադրամից արված գողությունն էր, այլ այդ գողության ապշեցուցիչ թեթևությունն ու առօրեականությունը». Նաիրի Բադալյան
359
Չորեքշաբթի, 04 հուլիսի, 2018 թ., 02:20

Միայն վերջին 3 տարիներին «Հայաստան» հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը «Հայաստան» հիմնադրամի միջոցներից 300 հազար դոլար (երեք հարյուր հազար դոլար) վատնել է՝ միայն օնլայն կազինոներում:
Տեսնես սովորական կազինոներում նույն ժամանակահատվածում ինչքան վատնած կլինի։
Բա ռեստորաններու՞մ։
Բա սաունա-բոզանոցներու՞մ։
Հետաքրքիր է։

«Միայն վերջին շաբաթվա ընթացքում Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ». թե բա՝ «հայեʹր, միացեʹք, միացեʹք հայեր, Երևանից Արցախ ու Հյուսիս-Հարավ ասֆալտ ենք անում ու գյուղերում ջրագիծ ենք կառուցում:

Իմիջիայլոց, «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենի ձերբակալության լուրում ինձ զարմացրեց ոչ թե որ նա հիմնադրամից գողություն էր անում։ Այդ հիմնադրամի դեպքում նման կասկածը նորություն չէր ու այդ հիմնադրամը միշտ էլ անմաքուր համբավ է ունեցել։
Ինձ չզարմացրեց ու ոչ էլ նույնիսկ այն, որ հիմնադրամից գողություն անելով նա օնլայն կազինոյում էր խաղում՝ ենթադրաբար հիմնադրամում իր աշխատանքի վայրից, աշխատամքի ժամին ու հիմնադրամի ծառայողական կոմպյուտերներով:

Այս բացահայտման մեջ ինձ համար ապշեցուցիչը այն բացառիկ թեթևությունն ու ԱՌՕՐԵԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է եղել, որով հիմնադրամի գործադիր տնօրենը կարող էր ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ հարյուր հազարավոր դոլարների վճարումներ կատարել օնլայն կազինոներում՝ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՀԱՄԱՐԻՑ և մի կողմից ԴԱ ԱՆՆԿԱՏ ՄՆԱԼ (լավ, այդ հաշիվները երբեք չեն նայվու՞մ) ։ Ու մյուս կողմից էլ հիմնադրամին կատարվող նվիրատվությունները ՊԱՏՇԱՃ ՉՄՈՒՏՔԱԳՐԵԼ ՈՒ ԱՌՕՐԵԱԿԱՆ ՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ԴՐԱՆՑՈՎ ՓԱԿԵԼ ԻՐ ՍԵՓԱԿԱՆ ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐԸ։

Ավելի անհեթեթ իրավիճակ հնարավոր չէ պատկերացնել