Կիրակի, 18 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ժամկետային զինծառայողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Ժամկետային զինծառայողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն
1028
Հինգշաբթի, 05 հուլիսի, 2018 թ., 23:15

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 4-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով։

Ժամը 23։00-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնից հայտնել են, որ «գլխի վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ՝ 19-ամյա Գոռ Հայրապետյանն է։ Վերջինս բժիշկներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Իսակովի պողոտայում իրեն անծանոթ անձի կողմից անհիմն ծեծի ենթարկվելու հետևանքով։

Պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել ժամը 22։20-ի սահմաններում Իսակովի պողոտայի և Բաբաջանյան փողոցների խաչմերուկում, և Գ. Հայրապետյանի հետ վիճաբանել, այնուհետև նրան ծեծի ենթարկող կասկածյալը դեպքի վայրից հեռացել է Mercedes մակնիշի 10 DZ 045 համարանիշի ավտոմեքենայով։

Վերջինս դեռեւս չի հայտնաբերվել, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։

Գ. Հայրապետյանը ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայող է։