Հինգշաբթի, 15 նոյեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

ՀՔԱՎ-ը տեղեկանք է հրապարակել 2018թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին

ՀՔԱՎ-ը տեղեկանք է հրապարակել 2018թ. առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին
182
Ուրբաթ, 06 հուլիսի, 2018 թ., 15:15

Զանգվածային լրատվամիջոցներով, պաշտոնական աղբյուրներով տարածված ու մահացած զինծառայողների հարազատներից Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ստացած տեղեկությունների համաձայն՝ 2018 թ. առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության/Լեռնային Ղարաբաղի զինված ուժերում 24 զինծառայող է մահացել:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թիվը նվազել է 13-ով: Այդ թվում ՝ 11-ով նվազել է հրադարադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերի թիվը:

2018-ի առաջին կիսամյակում արձանագրված 24 մահվան դեպքերից 16-ը ԱՀ/ԼՂ տարածքում է եղել, 8-ը ՀՀ-ի:

5-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով են, 7-ը՝ դժբախտ պատահարների, 3-ը՝ առողջական խնդիրների, 3-ը՝ սպանության, 6-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետևանքով:

Նույն ժամանակահատվածի համար ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդականը այլ տվյալներ է ներկայացրել՝ ծառայության հետ կապված 19 դեպք և ծառայության հետ չկապված 12 դեպք:

18 դեպքով քրեական գործ է հարուցվել:

Ստացվում է, որ 7 դեպքի մասին տեղեկատվություն ընդհանրապես չի տարածվել:

Մանրամասները՝ տեղեկանքում: