Էջմիածնում ցուցադրվում է Աստվածամուխ սուրբ գեղարդը
![]() 1396 Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 11:45 Երեկ սկանդալ էր հասունացել Սուրբ գեղարդի շուրջ, քանի որ կաթողիկոսի հրաժարականը պահանջողները պարզել էին, որ Գարեգին Բ-ն դրանից մի մաս է պոկել ու նվիրաբերել Սանկտ-Պետերբուրգի քաղաքապետին, լուրեր կային նաև, որ գեղարդը վաճառվել է: Ավելի ուշ Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը լրատվամիջոցներին ներկայացրել էր Աստվածամուխ սուրբ գեղարդը։ «2004-ին Ռուսաց եկեղեցու պատրիարք Ալեքսի Երկրորդի 75-ամյակի առիթով իրեն Գեղարդից մի փոքրիկ մասունք, կարելի է ասել փշրանք, նվիրաբերվել է փոքրիկ արծաթյա կրկնօրինակի մեջ զետեղված, որը Ալեքսի պատրիարքի օրհնությամբ տեղադրվել է Պետերբուրգից ոչ հեռու գտնվող սուրբ Կոնստանտին և սուրբ Հեղինե վանքում: Այդ հատվածը հանվել է սուրբ գեղարդի կոթառի միջից։ Երկաթե սուրբ գեղարդը լիակատար, ամբողջապես, անթերի, անխաթար, ապահով պահվում է Սուրբ Էջմիածնում»,- հայտնել էր նա։ Այս պահին Էջմիածնում ցուցադրվում է Աստվածամուխ սուրբ գեղարդը, որը Մայր տաճարում կմնա ժամը 11:00-ից մինչ երեկոյան ժամերգության ավարտը: ![]() ![]() |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
44726.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
59326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
114425.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
102124.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55524.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50624.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
52123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
68221.02.2026, 00:42


