Սյունիքում բախվել են Ford Transit-ն ու բեռնատար Volvo-ն. Ford-ը վերածվել է մետաղե ջարդոնի. կա 1 զոհ, 1 վիրավոր
1404 Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 11:05 Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 223-րդ կմ հատվածում բախվել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի բնակիչ, 36-ամյա Սևակ Սարգսյանի վարած Ford Transit մակնիշի 22 DD 488 համարանիշի և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 41-ամյա Հեյդար Կուրբանալեի վարած Volvo մակնիշի 27 А 969 համարանիշի բեռնատար ավտոմեքենանները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford Transit-ի վարորդ Ս. Սարգսյանը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևոր, Արցախի Հանրապետության բնակիչ, 36-ամյա Ջոնիկ Հովսեփյանը տեղում մահացել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Ford Transit-ի վարորդը, որը բարձված է եղել գյուղմթերքներով, և նա դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի: |
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
14409:36Էջմիածինցի երիտասարդը դանակահարել է 2 երիտասարդների
20400:00Այսօր մահացած պայմանագրային զինծառայողն Ազատամուտից էր՝ 3 երեխաների հայր (լուսանկար)
195Երեկ, 23:36Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին
181Երեկ, 22:06Անօդաչուներով հարձակում՝ Բելգորոդի վրա․ կան զոհեր և վիրավորներ
54106.05.2024, 11:06«Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել». Գոհար Վարդանյան
27406.05.2024, 10:36«Միկա Բադալյանը, մի խումբ տղամարդկանց հետ, հարձակվել է Ժիրայր Ոսկանյանի վրա». Գոհար Հայրապետյան
28506.05.2024, 08:48Փլուզում՝ Սիմեոն Երևանցու փողոցում (լուսանկար)
28305.05.2024, 17:18