Մեկնարկում է «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը
![]() 853 Շաբաթ, 07 հուլիսի, 2018 թ., 22:10 ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հուլիսի 8-15-ը տեղի կունենա «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնն ունի երկու հիմնական մրցութային անվանակարգ՝ Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ և Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ: Յուրաքանչյուր անվանակարգում կներկայացվի 12 լիամետրաժ ֆիլմ: Ֆիլմերը դիտելու և մրցանակակիրներին որոշելու համար հրավիրվել է միջազգային ժյուրի՝ յուրաքանչյուր ժյուրիի կազմում՝ 5 անդամ: «Հայկական համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագրում կներկայացվի տեղացի և սփյուռքահայ կինոռեժիսորների նկարահանած ֆիլմերի ծավալուն ծրագիր: 2018 թվականին առաջին անգամ փառատոնի շրջանակում կանցկացվի «Կինոյի արդյունաբերական օրեր» ծրագիրը, որը կկոչվի «GAIFF-PRO», և ներառում է առաջին կինոշուկան մեր տարածաշրջանում: «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրի շրջանակում տեղի կունենան Կաննի, Բեռլինի, Ռոտերդամ Լոկարնոյի, Վենետիկի հեղինակավոր միջազգային կինոփառատոների գլխավոր մրցանակներին արժանացած լավագույն ֆիլմերի պրեմիերաները: Այս ծրագրում ընդհանուր առմամբ կցուցադրվի 15 ֆիլմ: Արտամրցութային առանձին ծրագրեր նվիրված կլինեն տարբեր երկրների ժամանակակից կինոյին: «Հարգանքի տուրք» ծրագրում Ինգմար Բերգմանի 100-ամյա հոբելյանի առիթով կցուցադրվեն ֆիլմեր անվանի ռեժիսորի մասին և հեղիանկի ֆիլմերը: Հայկական կինոյի մեծանուն գործիչներ Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի, Արա Վահունու 80-ամյա հոբելյանների առիթով Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվեն նրանց Պատվո աստղերը: «ԱՊՀ երկրների կինոն» ծրագրի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել տարածաշրջանի շուրջ 30 կինոգործչի: Երևանում և Գյումրիում կցուցադրվի տարածաշրջանում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերի ընտրանին: Կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում՝ համատեղ արտադրությունների և միասնական կինոշուկա ունենալու վերաբերյալ: Առանձին ծրագիր կներկայացվի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք ճանաչված Գորիս քաղաքում: Նախատեսվում է Ֆրանկոֆոն երկրների ֆիլմերի ընդարձակ ծրագիր, որն իրականացվելու է համապատասխան երկրների դեսպանությունների հետ համատեղ: Վարպետության դասերով հանդես կգան տարբեր միջազգային կինոդպրոցների մասնագետներ, հանրաճանաչ կինոգործիչներ: Հիմնական վարպետության դասերը տեղի կունենան «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունում: Ընդհանուր առմամբ փառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել 150 ֆիլմ և հյուրընկալել շուրջ 200 միջազգային և տեղացի կինոգործիչների: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
44726.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
59326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
114425.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
102124.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55524.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50624.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
52123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
68221.02.2026, 00:42
