«Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու բազմամյա արգելքը». AzeriDefence
![]() 1619 Երեքշաբթի, 10 հուլիսի, 2018 թ., 16:55 Ֆրանսիայի իշխանությունները չեղարկել են հայրենական արտադրության ռազմաարդյունաբերական ընկերությունների համար Ադրբեջանին զենքի վաճառքի բազմամյա արգելքը: Այս մասին հաղորդում է AzeriDefence կայքը: «Պաշտոնական Փարիզը չեղարկել է ֆրանսիական ընկերությունների համար Ադրբեջանին զենքի վաճառքի արգելքը: Այդ երկրի ռազմաարդյունաբերական ընկերություններն արդեն սկսել են մարքեթինգային աշխատանքները»,- գրում է կայքը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին: Բացի այդ, ադրբեջանական կայքը գրում է, որ սեպտեմբերի 25-27-ը կայանալիք ADEX-2018 միջազգային պաշտպանական ցուցահանդեսի ժամանակ Ֆրանսիայի ռազմաարդյունաբերական համալիրը կներկայացվի ընդլայնված ձևաչափով: «Մասնավորապես, ADEX-2018-ի ժամանակ կցուցադրվեն այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ MBDA Systems, CIFAL Group, Naval Group, Airbus Defense, Etienne Lacroix, Nexter Systems, Proengin, Thales և այլք»,- ասվում է կայքում տեղակայված հաղորդագրության մեջ: Նշենք, որ եվրոպական մի շարք երկրներ և ԱՄՆ-ը էմբարգո էին սահմանել Ադրբեջանին և Հայաստանին զենքի վաճառքի նկատմամբ՝ 1990-ական թթ. սկզբից Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
