Ռուսական լրատվամիջոցները հայտնել են «Իսկանդեր»-ների նկատմամբ «Կինժալ»-ի առավելությունների մասին
![]() 2135 Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ., 13:30 «Իսկանդեր» օպերատիվ-ռազմավարական հրթիռային համակարգերի նկատմամբ «Կինժալ» գերձայնային հրթիռի առավելությունն այն է, որ այն կարող է խոցել 3 անգամ ավելի հեռու գտնվող թիրախները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերական համալիրի աղբյուրին: Աղբյուրի խոսքով՝ «Կինժալ»-ի խոցման հեռավորությունը, որը նախատեսված է ՄիԳ-31Կ կործանիչի վրա տեղադրման համար, կազմում է 1,5 հազար կմ, այն դեպքում, երբ «Իսկանդեր-Մ»-ի խոցման հեռավորությունը մինչև 500 կմ է: Հիշեցնենք, որ 2018թ. մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ամենամյա ուղերձի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանը մշակել է նոր գերձայնային զենք, իսկ «աշխարհում նմանը չունեցող» օդահրթիռային համալիրը, որը ստացել է «Կինժալ» անվանումը, 2017թ. դեկտեմբերի 1-ից Հարավային ռազմական օկրուգում անցել է մարտական հերթապահության: Պուտինը հայտարարել էր նաև, որ կատարվում է նաև «Սարմատ» միջմայրցամաքային ծանր հրթիռի փորձարկումը: Ելույթի ժամանակ Պուտինը ցուցադրել էր տեսագրությունը հրթիռների փորձնական մեկնարկով և անիմացիոն տեսանյութ՝ պայմանական թիրախների ձևական խոցումով: Հավելենք, որ 2017թ. մայիսին ԱՄՆ-ում առաջին անգամ հայտարարել էին Չինաստանում մշակվող նմանատիպ հրթիռների մասին, որոնցից մեկը միջուկային զենք է տեղափոխում: ![]() |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
292Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
305Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
312Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
212Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
271Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
249Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
236Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
286Երեկ, 09:52

