«Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով». Lenta.ru
![]() 1923 Հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ., 19:40 Lenta.ru կայքը «Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով» վերնագրով հոդված է հրապարակել, որում Հայաստանն Ուկրաինայի «երկվորյակ քույր» է անվանում և ցավ հայտնում, քանի որ բոլորովին վերջերս Երևանը «հավատարիմ» էր Մոսկվային: «Մինչ վերջերս Երևանը հավատարիմ էր Մոսկվային, ամեն դեպքում, ավելին, քան մյուս կովկասյան անկախ հանրապետությունները: Սակայն այժմ պետք է խորապես մտածենք հետագա երկկողմ հարաբերությունների մասին»,- մտահոգություն է հայտնել ռուսական կայքը: Lenta.ru-ի կարծիքով՝ ՀՀ նոր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կրկնում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի քայլերը, իսկ վերջինիս հետ բարեկամությունը չստացվեց, գրում է կայքը: Ըստ կայքի՝ Փաշինյանի գործողություններում առավել մտահոգիչ է դեպի Արևմուտք Հայաստանի արտաքին քաղաքականության շրջադարձը: Ընդ որում, ինչպես նկատում է ռուսական լրատվամիջոցը, Փաշինյանը ցանկանում է երկիրն ինտեգրել Ռուսաստանի նկատմամբ թշնամական ՆԱՏՕ-ի դաշինքում: Աամ ցուցադրելով իր կապերն այդ դաշինքի հետ՝ փորձում է Մոսկվայից հետագա համագործակցության համար հատուկ պայմաններ կորզել: «Ստացվում է, որ այժմ Հայաստանում մնացել է մեկը, ով հայտարարում է Ռուսաստանի հետ երկարաժամկետ և սերտ կապերի մասին, և դա Փաշինյանն է, իսկ Ռուսաստանի նկատմամբ ցանկացած ոչ բարեկամական քայլ կարելի է բարդել շրջապատի վրա: Ընդ որում, որպեսզի ոչ բարեկամական քայլեր չլինեն, Ռուսաստանը պետք է պայմանավորվի խաղաղության միակ աղավնու՝ Նիկոլ Փաշինյանի հետ, ով կարող է հանդարտեցնել շրջապատի մոլի արևմտամետներին, իհարկե՝ ոչ անվճար»,- եզրափակում է հոդվածագիրը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
