«Չէի համարձակվի մտածել, որ թալանի ծավալն ու մակարդակը կարող է լինել մեր բոլորի ամենավառ երևակայության սահմաններից անդին». Նիկոլ Փաշինյան
![]() 475 Ուրբաթ, 20 հուլիսի, 2018 թ., 13:00 «Տնտեսական քաղաքականության հենասյուներն են՝ կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգի ստեղծումը, քանի որ ներդրումային միջավայրի համար ցանկացած փորձագետ կասի, որ կարևորագույն երկու պայման կա՝ կոռուպցիայի բացակայություն և անկախ դատական համակարգ: Մենք հետևողականորեն իրականացնում ենք այդ քաղաքականությունը, որն առաջիկայում կամրապնդվի օրենսդրական փոփոխություններում՝ այդ թվում՝ Հարկային օրենսգրքում» Այս փուլի ամենկարևոր գործուղությունը ախտորոշումն է, թե ինչ վիճակում է մեր երկիրը»,-այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը: Խոսելով երկրում տիրող կոռուպցիայի և թալանի մասին, ասաց. «Ես նույնիսկ իմ ամանասուր ընդդիմադիր ելույթներում ինձ թույլ չէի տալիս համարձակորեն մտածել, որ երկրի վիճակն այնպիսին կարող է լինել, ինչպես այսօր է, որ կարող է թալանի ծավալն ու մակարդակը լինել մեր բոլորի ամենավառ երևակայության սահմաններից անդին: Ես եթե Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել եմ, որ կոռուպցիան, չարաշահումները կանգ չի առնելու նույնիսկ իմ ընտանիքի որևէ անդամին հանդիպելիս, ես կատակ չեմ արել: Ես դա ասել եմ ամենայն լրջությամբ: ՊԵԿ-ն այսօր այնպիսի բացահայտումներ է անում, որոնք դուք չէիք կարող երևակայել նույնիսկ 4 ամիս առաջ, այսօր ՊԵԿ-ը չվճարված այնպիսի հարկեր է բացահայտում, որոնք ֆանտաստիկայի ոլորտից էին ընդամենը մի քանի ամիս առաջ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
