Ստամբուլի Շիշլի շրջանի նախկին քաղաքապետը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «պատմական հնարավորություն» է անվանել
![]() 1622 Երկուշաբթի, 30 հուլիսի, 2018 թ., 15:05 Ստամբուլի Շիշլի հայաշատ շրջանի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ Մուստաֆա Սարըգյուլը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը «պատմական հնարավորություն» է անվանել: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: ՀՀ վարչապետը Սանկտ Պետերբուրգում օրեր առաջ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների երկխոսության գնալ Թուրքիայի հետ։ «ՀՀ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների: Հայաստանի մեկնած ձեռքը պետք է դիտարկել որպես պատմական հնարավորություն»,- գրել է Սարըգյուլը՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով միջնորդ դառնալու հնարավորությունը:
|

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
