Մոսկվային «նյարդայնացնում են» ՀՀ նոր իշխանությունների գործողությունները. «Коммерсант»
![]() 1520 Հինգշաբթի, 02 օգոստոսի, 2018 թ., 10:40 ՀՀ նոր կառավարության գործողությունները «նյարդայնացնում են» Ռուսաստանին: Այս մասին գրում է «Коммерсант» պարբերականը: Պարբերականի հաղորդմամբ՝ ՌԴ իշխանությունները «վրդովված են՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, ում Երևանում մեղադրում են 10-ամյա վաղեմության իրադարձությունների համար»: Կրեմլում կարծում են, որ դա վնաս է հասցնում կազմակերպության հեղինակությանը: «Հայաստանը մաքրում է հաշիվները, և դա մեծ վնաս է հասցնում ողջ կազմակերպությանը»,- պարբերականը մեջբերում է ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրի խոսքը: Աղբյուրը նաև հայտնել է, որ դա կարող է հանգեցնել Երևանին ռուսական զենքի մատակարարման համաձայնագրի խզմանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ հայտարարելով, որ այն հակասում է ՀՀ նոր իշխանությունների հայտարարություններին: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
