«Հայ-ռուսական համաձայնագրերը չեն վերանայվի». ռուս փորձագետ
![]() 2244 Հինգշաբթի, 02 օգոստոսի, 2018 թ., 15:25 Երևանի և Մոսկվայի հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են կրում և կապված չեն որևէ կոնկրետ անձի հետ, կողմերը շահագրգռված են երկկողմ համաձայնություններով ընդունված պարտավորություններն իրականացնելու գործում: Այս մասին РИА Новости գործակալությանն ասել է ՄԳԻՄՕ-ի՝ տարածաշրջանային անվտանգության և Կովկասի հարցերով կենտրոնի աշխատակից Վադիմ Մուխանովը: Փորձագետի խոսքով՝ Հայաստանում կատարվող իրադարձությունները հին և նոր իշխանությունների միջև ներքաղաքական պայքարի հետևանք են, որը մինչ այժմ չի ավարտվել: Նրա կարծիքով՝ հավանական է, որ Երևանը կարող է փոխել ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին, սակայն դա չի փոխի այդ կազմակերպության շրջանակներում Հայաստանի պարտավորություններն ու չի անդրադառնա Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների վրա: «Խաչատուրովը անձեռնմխելի կերպար չէ Երևանում, և ամենակարևորը՝ այդ գործի հետ կապ չունեն երկկողմ հարաբերությունները: Եթե այդ կազմակերպությունում ՀՀ-ն նոր ներկայացուցիչ ունենա, ապա դա չի փոխի ձևաչափն ու երկկողմ հարաբերությունների կորիզը»,- ասել է Մուխանովը: Փորձագետը նշել է, որ եթե վերանայվեն Երևանի և Մոսկվայի միջև համաձայնագրերի պայմանները, հատկապես՝ ռազմատեխնիկական ոլորտում, բավականին շատ արտոնություններ կան: «Սպառազինության մատակարարումն իրականացվում է ցածր գներով, և այդ ոլորտում մեր հարաբերությունները տարբերվում են մի շարք այլ երկրների հետ հարաբերություններից»,- հավելել է ռուս փորձագետը: Մուխանովը նաև նշել է անվտանգության, սահմանների պահպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կայունության ապահովման հարցերում Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորությունը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
