Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Արցախում ամուսնությունների թիվը նվազել է

Արցախում ամուսնությունների թիվը նվազել է
199
Ուրբաթ, 03 օգոստոսի, 2018 թ., 19:10

Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Արցախում գրանցվել է 418 ամուսնություն: Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմնից՝ նշելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնությունների թիվը նվազել է 49-ով:
Ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Ստեփանակերտում՝ 169, նախորդ տարվա 186-ի փոխարեն, իսկ շրջաններից՝ Մարտակերտում՝ 52, 2017 թվականի նույն ժամանակահատվածի՝ 59-ի դիմաց: