Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Արծվաշենի անկումից անցել է 26 տարի

Արծվաշենի անկումից անցել է 26 տարի
1386
Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 10:05

Արծվաշեն գյուղը, որը գտնվում է Գեղարքունիքի արևելյան մասում, 1992 թվականի օգոստոսի 8-ից մինչ օրս օկուպացված է՝ թեև իրավաբանորեն պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Արծվաշենը ՀՀ պետական բյուջեից ստանում է 100 տոկոս ֆինանսավորում:

Արծվաշենը պաշտպանելու համար անհրաժեշտ է եղել 11.000 զինվոր, սակայն այդ ժամանակ ընթանում էր ղարաբաղյան պատերազմը և այդքան ուժեր հայկական կողմը չէր կարող հատկացնել Արծվաշենի պաշտպանության համար, բոլոր ուժերը կենտրոնացած էին Ղարաբաղում: Այդ իսկ պատճառով, Արծվաշենն ընկավ 1992թ-ին՝ շրջապատված 40.000 ադրբեջանցիներով:

Արծվաշենցիները համարվում են ներքին տեղահանված և ի տարբերություն Սումգայիթի, Բաքվի հայությանը, չունեն փախստականի կարգավիճակ:

Արծվաշեն
Արծվաշեն