Տիգրանակերտում պեղումների ընթացքում գտել են կարասային թաղումներ
![]() 1035 Չորեքշաբթի, 08 օգոստոսի, 2018 թ., 19:10 Արցախի հնագիտական արշավախումբը Տիգրանակերտում պեղումներ իրականացնելու ընթացքում հյուսիսային պատի մոտ հայտնաբերել է անտիկ ժամանակաշրջանից կարասային թաղումներ (հին ժամանակներում հանգուցյալներին հուղարկավորում էին նաև կարասներում): Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը: «Կարասների չափսերից երևում է, որ մեկը մանկան համար էր. այդ կարասի վրա պատկերված են որսի և այլ պատկերներ: Գտնված կարասները դեռ պետք է վերակագնվեն, որը բավական մեծ գործ է: Հստակ տեղեկություններ և վկայություններ այս պահի դրությամբ մասնագետները դժվարանում են ասել. նյութը դեռևս խորն ուսումնասիրման կարիք ունի, սակայն կարող ենք ասել, որ այն մ.թ.ա 1-ին և մ.թ. 1 դարերին է վերաբերում: Ի դեպ, երկրագիտական թանգարանում ցուցադրության դրված կա նմանատիպ կարաս»,- տեղեկացրել է Ա. Հայրապետյանը: ![]() ![]() |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
44726.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
59326.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
114425.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
102124.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55524.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50624.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
52123.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
68221.02.2026, 00:42


