Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Այն, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է, կասկածից վեր է, բայց...». Սվետլանա Մարգարյան

«Այն, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է, կասկածից վեր է, բայց...». Սվետլանա Մարգարյան
962
Կիրակի, 12 օգոստոսի, 2018 թ., 12:50

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ՀԱՆՑԱԳՈՐԾ Է, այն էլ պետական հանցագործ, կասկածից վեր է... Եվ այն, որ Ռոբերտ Քոչարյանը կարողացավ մոխիրներից հանել ու ոտքի կանգնեցնել ԼՏՊ-ի ու նրա բանդայի կողմից ավերված, լրիվությամբ զերոյացված երկիրը՝ դա էլ է անժխտելի փաստ... Ամբողջովին թալանված երկիրը, որը չուներ գոնե մեկ խանութ որևէ կարգի գնումներ կատարելու համար... Որտեղ կատարվում էին բազմաթիվ ինքնասպանություններ՝ սովալլուկ մանուկներին ուտելիք տալ չկարողանալու համար... Որտեղ ՀՀՇ կոչվող երիտհայերը թալանել էին անգամ բանկերում դրված մարդկանց տարիների ավանդները ու սննկացրել մարդկանց... Որտեղ չկար աշխատող ոչ մի գործարան, որովհետև բանդիտ լևոնականները ու հատկապես Վազգեն Սարգսյանն իր եղբայրների հետ գռոշներով սեփականաշնորհել ու արագ քանդելով, Թուրքիային ու Պարսկաստանին էին վաճառել բոլոր հաստոցները, մետաղի ջարդոնի անվան տակ... Որտեղ Վանոյի բանդայի ձեռքով ամեն շաբաթ օրը ցերեկով, մարդկանց աչքի առաջ, հենց փողոցում հավի ճտի նման գնդակահարվում էին ՀՀՇ ազգակործան բանդիտների դեմ կես բառ քննադատություն հնչեցրած մարդիկ... Որտեղ թեև պատերազմ էր եվ ամեն շաբաթ ճակատից դիակներ էին բերում եվ այդ պատճառով երկրում ոչ մի հարսանիք, ոչ մի նշանդրեք, քեֆ-ուրախություն տեղի չէր ունենում, բայց համազգային այդ սգո ֆոնի վրա ՀՀՇ բանդիտ պարագլուխները ցոփ ու շվայտ կյանք էին վարում ու ճոխ սեղանների շուրջ զվարճանալով անցկացնում իրենց օրը... Որտեղ կամավոր ճակատ մեկնած նվիրյալներից շատերին ու հերոս հրամանատարներին գնդակահարում էին թիկունքից, կամ թշնամու հետ ունեցած պայմանավորվածության արդյունքում շրջափակման մեջ գցում ու ոչնչացնում, վախենալով, որ նրանք պատերազմից հետո վերադառնալով ու տեսնելով երկրի եվ ժողովրդի վիճակը, կտրելու էին իրենց ազգադավ ձեռքն ու դավաճանի կառափները...
Այսպիսի երկիր ստացավ ժառանգություն Ռոբերտ Քոչարյանը... Ավելի ճիշտ՝ այսպիսի երկրի պարագլուխ բերեցին ու ՍՏԻՊՈՂԱԲԱՐ կարգեցին Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի այն ժամանակ լրիվությամբ կամազուրկ, թույլ, թիմ ու ֆինանսական միջոցներ բոլորովին չունեցող, Վազգեն Սարգսյանի դեմ անգլիական թագուհու կարգավիճակում նախագահ եղող Քոչարյանի ձեռքով իրագործեն վերջին դավաճանությունը՝ Արցախի ու Մեղրիի միջանցքի հանձնումն Ադրբեջանին ու ողջ կատավածի մեղավոր որպես, պատասխանատվությունն ընկնի Քոչարյանի վրա... Եվ այդպես էլ լինելու էր, եթե այս բոլոր դավաճանությունների համար, Քոչարյանից լրիվ անկախ, չկրակեր ազգափրկիչ Նաիրի Հունանյանը...
Սակայն երկրի համար կատարած ցանկացած գործ, որքան էլ այն լինի ազգանվեր գործ, չի կարող դիտվել ադարացուցիչ հանգամանք մնացած բոլոր հանցագործությունների առկայության դեպքում, որոնք հարված են հասցրել երկրին ու հասարակությանը... Այս տեսակետից, Քոչարյանը պետական հանցագործ է և սա անժխտելի փաստ է... Քոչարյանի օրոք օտարվեցին, «գույք՝ պարտքի դիմաց» օտարին հանձնվեցին մի շարք կենսական նշանակություն ունեցող գործարաններ: Երկիրը դուրս եկավ լևոնական մոխիրներից,բայց թալանվեց ահռելի գումար եվ ունեցվածք, որոնք կարող էին կարճ ժամանակում ծաղկեցնել զերոյացված երկիրն ու բարելավել մարդկանց կենսակերպը... Կատարվեցին սպանություններ... Անպատիժ մնացին ԼՏՊ-ն ու նրա բանդիտները, թեև Նաիրիի կրակոցներից հետո արագ կերպով Քոչարյանը կարողացավ և թիմ հավաքել, և ֆինանսապես հզորանալ, և դառնալ ուժեղ բռունցք ու նաև կազմել տալ հաստափոր հատորներ լևոնյան շրջանի բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ, բայց ի վերջո՝ պարտակվեցին այդ բոլորը...
Այս ամենի համար կարելի էր և Է, բազմաթիվ մեղադրանքներ առաջադրել Ռոբերտ Քոչարյանին, բայց ոչ երբեք՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանք, ինչը շատ մեծ կասկածների տեղիք է տալիս, թե՝ ԻՆՉՈՒ՞ ...
Մարդիկ այսօր համացանցով անընդհատ հիշեցնում են և արդարացիորեն պահանջում Նիկոլից, նույն սահմանադրական կարգի տապալման համար պատասխանատվության ենթարկել նաև ԼՏՊ-ին 1996 թվականի դեպքերի հետ կապված, ասելով, որ հենց ԼՏՊ-ն ինքը առաջինն այդ ժամանակ տապալեց սահմանադրական կարգը՝ բռնազավթելով իշխանությունը ևեվ զորքը հանելով ժողովրդի դեմ...
Սակայն՝ ԵԿԵՔ ՀԻՇԵՆՔ...
ԼՏՊ-ի ու նրա բանդայի կողմից որպես սահմանադրական կարգի տապալման առաջին դեպք, պետք է ոչ թե շեշտել 1996 թվականն, այլ 1990 թվականի օգոստոսի 4-ը...
1990 թվականի օգոստոսի 4-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդում, Գերագույն Խորհրդի նախագահի ընտրություններ էին: Պայքարն ընթանում էր թեկնածուներ Վլադիմիր Մովսիսյանի և ԼՏՊ-ի միջև... Լևոնի հազարավոր վկաներն ու նրա սանձարձակ ԲՏՌ կոչվող կանայք, ովքեր միշտ եղել էին Լևոնի համար առաջատար դերում, հավաքվել էին Գերագույն Խորհրդի շենքի դիմաց...
Այդ օրը, ԳԽ-ի նախագահական ընտրությունների ժամանակ, որը ուղիղ կապով հեռարձակվում էր Հանրապետությունում, ձայների մեծամասնությամբ ընտրվեց կոմունիստ թեկնածու Վլադիմիր Մովսիսյանը, ով պիտի փոխարիներ Հրանտ Ոսկանյանին... Ընտրության արդյունքներից դժգոհ, դրսում փոթորկվեցին ԼՏՊ-ի վկաները, ովքեր արդեն նախորոք հրահանգավորվել էին, որ բռնի ուժով էլ լինի, պիտի գրավեն իշխանությունը՝ ի օգուտ ԼՏՊ-ի...
Եվ նիստի ընդմիջման ժամանակ, անկառավարելի դարձած ամբոխը հարձակվեց ընդմիջման դուրս եկած պատգամավորների վրա, պահանջելով անցկացնել կրկնակի ընտրություն ու ձայները տալ ԼՏՊ-ին, ահաբեկելով, որ հակառակ դեպքում ոչ ոք կենդանի դուրս չի գա նիստերի դահլիճից: Հետո խառնամբոխի մի մասը շարժվեց դեպի ԳԽորհրդի նախագահ Հրանտ Ոսկանյանի աշխատասենյակ: Լևոնի «անընկճելի թիկնապահներ» հանդիսացող փողոցային վարքի տեր ԲՏՌ կանայք ու Լևոնի «վկա» տղամարդիկ, ներխուժելով Ոսկանյանի աշխատասենյակ, մի քանի վարկյանում տակնուվրա արեցին այնտեղ ամեն ինչ: ՀՀՇ-ի Գևորիկը առաջինն էր, որ հարվածեց ԳԽորհրդի նախագահ Հրանտ Ոսկանյանի գլխին: Նրանից հետո հարձակվեցին խառնամբոխի մնացած տականքները, ծեծի ենթարկելով 66-ամյա նախագահին... Լևոնի վկա Գոհար անունով մի փողոցային այնքան առաջ գնաց իր «հեղափոխական գործունեության» մեջ, որ բոլորի աչքի առաջ բարձրացավ Ոսկանյանի սեղանին, իջեցրեց ներքնաշորն ու միզեց պաշտոնյայի սեղանին... Իսկ ԼՏՊ-ն այն ժամանակ էլ էր խոստացել՝ բոլորը վարձատրվելու են ըստ իրենց ակտիվության ու իրենց կատարած գործի... Եվ Գոհարը Լևոնի իշխանության գալուց հետո, բավականին յուղոտ աշխատանք ստացավ...
Գլուխը կոտրված, արյունլվա ԳԽորհրդի նախագահ Հրանտ Ոսկանյանին տեղափոխեցին հիվանդանոց... Իսկ Լևոնի գազազած մյուս վկաների խումբն ամենավերջին հայհոյանքներով վիրավորում էր, ուղղակի բառիս բուն իմաստով՝ թքում երեսներին, խփում, ապտակում, քարերով հարվածում, ահաբեկում ընդմիջումից հետո նիստերի դահլիճ վերադարձող պատգամավորներին...
Եվ այս բոլորի արդյունքում ստիպված եղան անցկացնելու կրկնակի քվեարկություն ու ...էլի նույնը՝ անցավ Վլադիմիր Մովսիսյանը...
Նորից աղմուկ-աղաղակ՝ թե ներսում, թե դրսում...
Հետո երրորդ քվեարկություն... Էլի նույնը...
Հետո՝ չորրորդը... Եվ անցավ Լեվոն Տեր-Պետրոսյանը...
Անկեղծ ասած, Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելը, ինձ միշտ հիշեցնում է 1990 թվականի օգոստոսի 4-ի այդ օրը և ոչ միայն դա... Առհասարակ Նիկոլի բոլոր քայլերը հիշեցնում են հեռավոր 90-ին ԼՏՊ-ի կատարած քայլերը, այնքան որ դրանք նման են միմյանց...
Ահա այսպես, 1990 թվականի օգոստոսի 4-ին ԼՏՊ-ն առաջին անգամ տապալեց սահմանադրական կարգը և բռնազավթեց իշխանությունը... Իսկ այսօր չգիտես ինչու, ոչ ոք չի հիշում այս մասին և անընդհատ շեշտում են 1996 թվականի ընտրություններին կատարված բռնությունները...
ԻՍԿ Ո՞Վ Է ՔՐԵԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԼՏՊ-ԻՆ, ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՏԱՊԱԼՄԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ...
Թե՞ դա Նիկոլին չի վերաբերվում, քանի որ այդ տարիների կատարված դեպքերում նա չունի անձնական խնդիրներ: