«Ռուսներն իրենց բարբարոսաբար են պահում մեր նկատմամբ, կարծես մենք իրենց վասալներն ենք». Լուկաշենկոն սրտնեղել է
![]() 1533 Կիրակի, 12 օգոստոսի, 2018 թ., 14:25 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիմանել է Ռուսաստանին՝ ԵԱՏՄ շրջանակներում իր պարտավորվածությունները չկատարելու և անբարեխիղճ մրցակցության համար: Այս մասին նա 2 օր առաջ հայտարարել է «Գոմսելմաշ» արտադրամաս այցելության ժամանակ, հայտնում է Belta.by-ը: Նա մասնավորապես ասել է. «Ես ուզում եմ պահպանել «Գոմսելմաշ»-ը, մենք հիմա ծանր ժամանակներ ենք ապրում: Ռուսներն իրենց բարբարոսաբար են պահում մեր նկատմամբ, ես հրապարակավ եմ հայտարարում: Նրանք մեր առջև պահանջներ են դնում, կարծես մենք իրենց վասալներն ենք: Իսկ ԵԱՏՄ շրջանակներում, որտեղ նրանք մեզ հրավիրել են, իրենց պարտավորվածությունները կատարել չեն ուզում: Դրա համար էլ ստեղծում են անմրցունակ իրավիճակ»: Նա նաև նշել է, որ այսքանով հանդերձ դեռ Ռուսաստանում հանդիմանում են ամերիկացիներին ու Արևմուտքին «ոչ մրցակցային առավելություն» ստեղծելու համար: «Մինչդեռ հենց իրենք են մեզ համար ստեղծում նույնատիպ ոչ մրցունակ պայմաններ: Սա դեռ մեր ու Ռուսաստանի նախագահի հետ զրույցի թեմա կլինի: Բայց մենք պետք է աշխատենք այն պայմաններում, որում այսօր ապրում ենք»: Աշխատակիցների հետ նույն թեման շարունակելով՝ ասել է. «Կարևորը՝ գոյատևենք ևս 2-3 տարի: Մեզ վրա շատ ուժեղ ճնշում կգործեն մրցակիցները: «Արևմուտքը մեզ ճնշում է տարբեր «կլաաս լեքսիոններով» (կոմբայնի տեսակ-խմբ.) և այլնով: Ու ցավոք, մեզ ճնշում է Արևելքից մեր ավագ եղբայրն, ով մեր հանդեպ անբարեխիղճ մրցակցություն է վարում: Նրանք իրենց «Ռոստսելմաշ»-ն են ամեն ձևով հովանավորում, սուբսիդավորում՝ խախտելով ԵԱՏՄ շրջանակներում մեր պայմանավորվածությունները: Դա ճիշտ չէ, անարդար է»,- ասել է նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
