Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«ԼՂ հարցով առաջընթաց կա». Ադրբեջանում ՌԴ դեսպան

«ԼՂ հարցով առաջընթաց կա». Ադրբեջանում ՌԴ դեսպան
1021
Երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ., 13:30

Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում այժմ որոշակի առաջընթաց է նկատվում: Այս մասին, ինչպես հաղորդում է Sputnik-ը, ասել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:

Նրա խոսքով՝ ԼՂ հարցով Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է: «Մոսկվայի նպատակը համաձայնության հասնելու համար հակամարտող կողմերին աջակցություն ցուցաբերելն է»,- ասել է նա:

Ինչպես նշել է դիվանագետը, ռուսական կողմն այդ հարցը դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի տեսանկյունից: