Հայտնի է Մերկելի՝ տարածաշրջան եռօրյա այցի օրակարգը
1289 Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 10:40 Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եռօրյա այցով տարածաշրջանում է: Նա կայցելի Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, բանակցություններ կվարի 3 երկրների ղեկավարների հետ, կքննարկի անվտանգության, երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանի իրավիճակի և տնտեսության հարցերը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության աղբյուրը: Բեռլինը, աղբյուրի խոսքով, մեծ նշանակություն է տալիս Անդրկովկասի և «Արևելյան համագործակցության» երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա) հետ համագործակցությանը: «Մենք ցանկանում ենք ընդլայնել հարաբերությունները: Մենք շահագրգիռ ենք տարածաշրջանի քաղաքական և տնտեսական զարգացման, ժողովրդավարության և իրավական պետության նորմերի աջակցության հարցում»,- ասել է աղբյուրը: Այսօր Մերկելը կայցելի Վրաստան, որտեղ կհանդիպի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի և վարչապետ Մամուկա Բահթաձեի հետ: Կայանալիք հանդիպումը Մերկելի համար երկրորդն է կանցլերի պաշտոնում. առաջին այցը կայացել էր 2008-ին: Գերմանիայի կառավարության աղբյուրը հիշեցրել է, որ Բեռլինն աջակցում է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ Թբիլիսիի մերձեցմանը: Այսօր Թբիլիսիում կկայանա նաև համաժողով, որին կմասնակցեն Գերմանիայի և Վրաստանի գործնական շրջանակները, ապա Մերկելը կհանդիպի ուսանողների հետ: Դրանից հետո Մերկելը կայցելի Հարավային Օսիայի հետ սահման: Աղբյուրը հիշեցրել է նաև, որ Գերմանիան սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև աջակցում է Անդրկովկասի հարցով Ժնևյան քննարկումների շրջանակներում քաղաքական որոշման կայացման հարցում: Վաղը՝ օգոստոսի 24-ին, Մերկելը կժամանի Երևան, որտեղ նախատեսված են բանակցություններ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Գերմանիայի կառավարության աղբյուրի խոսքով՝ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո երկու պետությունների հարաբերություններում դրական օրակարգ է նկատվում: «Այդ առումով այժմ լավ պահ է այցելել այդ երկիրը»,- նշել են Բեռլինում: Մերկելը նաև կհանդիպի կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ և կայցելի Ծիծեռնակաբերդ: Հաջորդ օրը Մերկելը կմեկնի Բաքու: «Քաղաքական և տնտեսական առումով Ադրբեջանը համարում ենք տարածաշրջանում ծանրակշիռը»,- նշել է Գերմանիայի կառավարության աղբյուրը: Գերմանիայի կանցլերը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևի հետ, կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման, երկկողմ օրակարգը, ինչպես նաև էներգետիկայի հարցերը: Բացի այդ, աղբյուրի հաղորդմամբ, Մերկելն Ադրբեջանում կքննարկի մի շարք բարդ հարցեր: Դրա պատճառ է դարձել վերջին սկանդալը՝ կապված Ադրբեջանի կողմից Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին անցանկալի անձանց ցուցակում» ներառելու հետ: 2014 և 2016թթ. Վայլերն այցելել էր Լեռնային Ղարաբաղ: «Ադրբեջանի դիրքորոշումը ցավալի է, այն չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով երկխոսության առաջընթացին»,- այդ կապակցությամբ ասել էր Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը: Նրա խոսքով՝ Մերկելն Ադրբեջանում անպայման կքննարկի մարդու իրավունքների հարցերը, մամուլի ազատությունն ու քաղաքացիական հանրության խնդիրները: |
Մակրոնը հայտնել է՝ ո՞ր պայմանով Պուտինը կմասնակցի G20-ի հանդիպմանը
5713:06«Աղդամցի Ալենը փորձում է դատարանից հավաստում ստանալ, որ ինքը ***** չէ»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
6512:18Crocus-ի ահաբեկչությանը հանցակցելու կասկածանքով կալանավորվածները բողոքարկել են կալանքը
10312:06«Ճիշտ ես անում, որ վախենում ես, նշանակում է՝ հասկանում ես, որ կարմիր գծերն անցել ես»․ Վահե Գասպարյան (տեսանյութ)
8111:06Պետդեպը պատասխանել է Զախարովային
14210:48«Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով
16110:18«Հարցազրույցը եթեր չգնաց․ սա կարող է նշանակել երկու բան»․ Ա․ Համբարձումյան
16010:06«Փաշինյանն ասաց, որ կոնսենսուս չկա»․ Լավրով (տեսանյութ)
16109:48