Մերկելը Վրաստանում է
![]() 1596 Հինգշաբթի, 23 օգոստոսի, 2018 թ., 16:15 Գերմանիայի կառավարության ինքնաթիռը պլանավորվածից 15 րոպե շուտ վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայանում, Թբիլիսիի ժամանակով ժամը 14:15-ին: «Շատ կարևոր, կարելի է ասել պատմական այց է: Հաշվի առնելով այն, որ վերջին անգամ տիկին կանցլերը Վրաստանում էր 10 տարի առաջ: Այդ ժամանակ նա ընդամենը մի քանի ժամ մնաց Վրաստանում: Գերմանիան սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչպես նաև այն բարեփոխումները, որոնք իրականացնում է Վրաստանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալքալիանին: Նախատեսվում են բանակցություններ Մերկելի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բահթաձեի, ապա նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի միջև: «Բնականաբար, կքննարկվեն հարցեր, որոնք առավել կակտիվացնեն երկու երկրների հարաբերությունները: Խոսքը ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ մշակութային-մարդասիրական կապերի մասին է: Կքննարկվեն այն բոլոր հարցերը, որոնք կօգնեն Վրաստանին ինտեգրվել եվրոպական կառույցներում»,- ասել է Վրաստանի նախագահի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Թենհիզ Փհալաձեն: Հիշեցնենք, որ տարածաշրջան եռօրյա այցի շրջանակներում վաղը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կժամանի Հայաստան: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
