Գրեթե 200 միլիոն եվրոյի համաձայնագրեր, բարեկամական հարաբերությունների հավաստիացում և քննադատություն՝ Ռուսաստանի հասցեին. Մերկելի՝ Վրաստան կատարած այցի մանրամասները
![]() 1390 Ուրբաթ, 24 օգոստոսի, 2018 թ., 12:15 Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով երեկ տարածաշրջան եռօրյա այցի շրջանակներում գտնվում էր Վրաստանում, իր վրացի գործընկերներին հավաստիացրել է, որ երկու երկրների հարաբերությունները բարեկամական են, քննադատել է Ռուսաստանին և առաջարկել առավել ակտիվ համագործակցել տնտեսության ոլորտում, գրում է «Sputnik-Georgia» գործակալությունը: Գործակալությունը նշում է, որ կանցլերն ավելի քան 190 միլիոն եվրոյի համաձայնագրեր է բերել: «2 համաձայնագիր կստորագրվի: Դա վերաբերում է մոտ 193 միլիոն եվրոյի տրամադրմանը՝ գազապահեստավորման, ջրամատակարարման և ոռոգման համակարգի համար»,- ասել է Մերկելը երեկ Վրաստանի վարչապետ Մամուկա Բահթաձեի հետ բանակցությունից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: Բաթհաձեն, իր հերթին, հայտարարել է, որ խոսքը վարկային համաձայնագրի մասին է, որը ձևակերպում են գերմանական KfW բանկն ու Վրաստանի նավթի և գազի կորպորացիան: Կանցլերն առաջարկել է նաև ակտիվացնել տնտեսագետների և գործարարների միջև շփումները: «Կարծում ենք՝ կարող ենք աշխատել շատ ոլորտներում... Հաճախ պետք է հանդիպեն տնտեսագետներն ու գործարարները, փոխանակվեն փորձով: Օրինակ, մենք կարող ենք օգնել Վրաստանին, որպեսզի իրականացնի Եվրոմիության երկրներ իր գյուղմթերքի արտահանումը»,- ասել է Մերկելը: Գերմանիայի կանցլերը հայտարարել է նաև, որ սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ քննդատելով Ռուսաստանի գործողությունները: Բացի այդ, կանցլերը Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ տպավորված է 10 տարվա ընթացքում Վրաստանի ձեռք բերած հաջողություններով. վերջին անգամ նա Վրաստան էր այցելել 10 տարի առաջ: «Ուրախ եմ, որ Վրաստանը տեսնում են տնտեսության և ժողովրդավարության բարելավման ճանապարհին»,- հավելել է Մերկելը: Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլերը տարածաշրջան եռօրյա այցի շրջանակներում այսօր կժամանի Հայաստան: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
