Մերկելն ու Ալիևը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորումը
![]() 1586 Շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ., 11:45 Բաքվի օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է Անգելա Մերկելի ու Իլհամ Ալիևի հանդիպումը՝ ընդլայնված կազմով: Երկու երկրների առաջնորդները հանդես են եկել ելույթով, հայտնում է АЗЕРТАДЖ-ը՝ հավելելով, որ քննարկվել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: «Գերմանիան կշարունակի ջանքեր գործադրել հակամարտության քաղաքական լուծմանը հասնելու նպատակով»,- ասել է Մերկելը: Բանակցությունների ընթացքում քննարկված մյուս թեման եղել է Բաքվի և Բեռլինի տնտեսական կապերի ամրապնդումը: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա հանդիպման ժամանակ Մերկելը հայտարարել էր. «Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Գիտեք, Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և մենք խոսել ենք այն մասին, որ լավ կլինի, իհարկե, լուծել հակամարտությունները, բայց այն պետք է լուծվի այնպիսի մթնոլորտում, որտեղ բոլոր կողմերը պատրաստ են դրան, և Գերմանիան պատրաստ է նաև այստեղ քաղաքական պատասխանատվություն ստանձնել»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
