«Ամեն անգամ այս հուշարձանին նայելիս վերագտնենք մեր ամոթն ու խիղճը, եթե մի պահ կորցրել ենք». ՀՀ վարչապետ
![]() 661 Շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ., 14:05 Արդեն հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը Հրազդանում մասնակցում է արցախյան հերոսամարտի հուշահամալիրի բացմանը: Քիչ առաջ նա հանդես է եկել ելույթով. «Ինչի՞ համար ենք կանգնեցնում այսպիսի հուշարձաններ, ես կարծում եմ՝ հուշարձանները կանգնեցնում ենք մեզ համար, որ ամեն օր զգանք այն պատասխանատվությունը, որ մեր ուսերին ընկել է ամեն զոհվողի հետ, որ հուշարձանների մոտով անցնելիս վերագտնենք մեր ամոթը, եթե մի պահ կորցրել ենք, վերագտնենք մեր խիղճը, եթե մի պահ կորցրել ենք, վերագտնենք արդարությունը, եթե պարզվի անարդարություն ենք գործել, գիտակցենք մեր սխալը, եթե պարզվի՝ սլախ ենք գործել, հայցենք ներողություն, եթե որևէ մեկի նկատմամբ անարդար ենք վարվել, ուժեղանանք, եթե որևէ տեղ թուլություն ենք ցուցաբերել, հպարտանանք, եթե որևէ տեղ նսեմացել ենք, և ժպտանք, որովհետև այս մարդիկ չեն զոհվել դժբախտություն բերելու համար, այլ՝ երջանկություն»,- ասել է վարչապետը: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
43226.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
58426.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
112925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
101224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
51923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67921.02.2026, 00:42
