«Արդարացա՞ն Մերկելի առաջին այցից Հայաստանի ակնկալիքները». Deutsche Welle
![]() 1496 Շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ., 19:05 Արդարացա՞ն Մերկելի առաջին այցից Հայաստանի ակնկալիքները, շատերը Գերմանիայի կանցլերի այցը գնահատեցին որպես աջակցություն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ նոր իշխանություններին, գրում է Deutsche Welle պարբերականը: Մերկել-Փաշինյան հանդիպումը կայացավ երեկ, կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունները, ընդ որում, ոչ միայն երկկողմ, այլ նաև Եվրոմիության հետ հարաբերությունների ձևաչափով: Մերկելը հեռանկարային համագործակցության ոլորտների թվում նշել է տնտեսությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, կրթությունն ու գիտությունը: «Կանցլերի այցը պետք է դիտարկել Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ հարաբերությունների զարգացման համատեքստում, սակայն պետք է հաշվի առնենք այն հետաքրքրությունը, որն առաջացավ Հայաստանի նկատմամբ «թավշյա հեղափոխությունից» հետո»,- DW-ի հետ զրույցում ասել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Բացի այդ, նրա խոսքով, Հայաստանն առաջատար է տարածաշրջանում Գերմանիայի հետ գիտական և մշակութային կապերի առումով: Մանասերյանը նշել է Հայաստանի և Գերմանիայի միջև կապերի զարգացման հարցում KFW բանկի, GIZ միջազգային համագործակցության հանրության, մի շարք հայտնի հիմնադրամների դերը, ինչպես նաև ընդգծել, որ երկրում աշխատում է ավելի քան 150 ձեռնարկություն գերմանական կապիտալով:
«Ներկայացնելով ԵՄ-ի շահերը, Գերմանիան ցանկանում է առավել սերտ հարաբերություններ հաստատել բոլոր հնարավոր ոլորտներում և Հարավային Կովկասի երկրներին դուրս բերել Ռուսաստանի ազդեցությունից: Պատահական չէ, որ Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան ու Ուկրաինան ակտիվ համագործակցում են Գերմանիայի հետ ԵՄ Արևելյան համագործակցության ձևաչափով»,- կարծիք է հայտնել հայ փորձագետը: Հայաստանը ջերմ ընդունեց Անգելա Մերկելին: «Գերմանիան սատարում է Հայաստանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերով և բացառապես խաղաղ ճանապարհով, ինչը և կանցլերը հաստատեց Երևան այցի ընթացքում»,- ասել է քաղաքագետ Հայկ Խալաթյանը: Երևան Մերկելի այցը, ինչպես եզրափակում է DW-ն, դժվար է գնահատել, քանի որ Գերմանիան Հայաստանի կարևոր առևտրատնտեսական գործնկերն է ԵՄ առաջնորդներից մեկը: «Դատելով երկու երկրների առաջնորդների հայտարարություններից՝ նրանց հաջողվել է համաձայնության հասնել առանցքային հարցերով»,- հավելել է Հայկ Խալաթյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
