«Երգեց երգչախմբի հետ, սելֆի արեց, նայեց հեռադիտակով. ինչի՞ հասավ Մերկելը տարածաշրջանում». BFM
![]() 1735 Շաբաթ, 25 օգոստոսի, 2018 թ., 21:35 Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տարածաշրջան եռօրյա այցի շրջանակներում այցելեց Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Բաքուն վերջին կանգառն էր, և հենց Բաքուն նրա համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում, գրում է BFM.ru-ն: Գործարարների հետ հանդիպման ժամանակ Մերկելն ասել է, որ Ադրբեջանը Եվրոմիության կարևոր գործընկերն է՝ Եվրոպայի էներգոապահովման դիվերսիֆիկացման տեսանկյունից, սակայն նոր խոշոր ծրագրերի մասին չի հայտարարել: «Մերկելն, ամենայն հավանականությամբ, գնահատում է Բաքվի անկախ դիրքորոշումը՝ ամենագլխավոր հարցերով, այդ թվում նաև Արևելյան գործընկերության առումով, նույնիսկ գագաթնաժողովներին Բաքուն ոչ միշտ էր մասնակցում: Նման պահվածքը տպավորություն է թողել: Բացի այդ, Ադրբեջանը հզոր հումքային բազա ունի՝ ի տարբերություն Վրաստանի և Հայաստանի»,- կարծիք է հայտնել Ռազմավարական զարգացման մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը: Վրաստանում Մերկելը 2 օր անցկացրեց: Ընդունելության պաշտոնական արարողության ժամանակ երկրի վարչապետ Մամուկա Բահթաձեն նրան XVII դարի նկարը հանձնեց, որն անհետացել էր Դրեզդենի թանգարանից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Թե ինչպես է նկարը հայտնվել Վրաստանի կառավարության մոտ, անհայտ է: Կովկասյան հյուրընկալությանն ի պատասխան՝ Մերկելը երգեց երգչախմբի հետ իր սիրելի գերմանական երգը: Երևանում Մերկելը պատրաստակամություն հայտնեց մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Երեկոյան Մերկելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի ընկերակցությամբ զբոսնեց Երևանում և նույնիսկ շփվեց անցորդների հետ: Ապա սելֆիներ արեց:
«Վրաստանի համար, օրինակ, կարևոր է վարկերի, ներդրումների, միջազգային անվտանգության հարցը: Հայաստանի համար ուշադրությունը, և, բնականաբար, ներդրումները: Պարզ է, որ Մերկելը չի կարող ներդրումներ և վարկեր տրամադրել ուղիղ կերպով, սակայն նման ուղևորություններն իրականացվում են վճռական որոշումներով»,- կարծիք է հայտնել քաղաքական վերլուծությունների կենտրոնի փորձագետ Միխայիլ Զախարովը: Տարածաշրջանում մեկ այլ հետաքրքիր պահ էր Գերմանիայի և Հարավային Օսիայի նախագահի քննարկումը: Մերկելը Վրաստանի տարածքից հեռադիտակով նայեց Օսիայիում ռուսական ռազմաբազան: Դրանից հետո հանրապետության առաջնորդ Անատոլի Բիբիլովը նրան հրավիրեց Օսիա:
|

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22


