«ՀԱՊԿ-ին անդամակցելու՝ Բաքվի մտադրությունն իրական է». փորձագետներ
![]() 1677 Երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ., 13:30 Մոսկվայում օգոստոսի 16-17-ը կայացել են ՀԱՊԿ անդամ պետությունների համապատասխան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ խորհրդակցությունները՝ կազմակերպությունում դիտորդի կարգավիճակի և ՀԱՊԿ գործընկերոջ իրավական կարգավիճակի մասին փաստաթղթերի համաձայնեցման համար: Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ Ադրբեջանը կստանա ՀԱՊԿ գործընկերոջ և դիտորդի կարգավիճակ, որից հետո կազմակերպության լիիրավ անդամ կդառնա: Այդ տեղեկությունը EADaily-ի հետ զրույցում մեկնաբանել են փորձագետները: Ռազմական և քաղաքական վերլուծություն ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը Ադրբեջանը հնարավոր անդամակցությունը «կասկածելի բնույթի հեռանկար» է անվանել: «ՀԱՊԿ կանոնադրության բազմաթիվ հոդվածներում ասվում է, որ անդամ երկրները համատեղ ջանքեր են գործադրում փոխադարձ անվտանգության ապահովման համար: Հետևաբար, անդամ երկրները չեն կարող ռազմական գործողություններ, դիվանագիտական և տեղեկատվական պատերազմներ մղել միմյանց դեմ: ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ նույնն է ասվում: Եվ ի՞նչ: Լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Հունաստանն ու Թուրքիան թշնամիներ են, իսկ 1974թ.-ին պատերազմեցին միմյանց դեմ: Ռազմական տեսանկյունից՝ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունն անհնար է»,- կարծիք է հայտնել փորձագետը: Մեկ այլ՝ ՄԳԻՄՕ ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովն ասել է, որ ի տարբերություն Հայաստանի, որը Ռուսաստանի իրական ռազմաքաղաքական դաշնակիցն է, Ադրբեջանն անհասկանալի քաղաքականություն է վարում: Սակայն, միևնույն ժամանակ, նա կարծիք է հայտնել, որ Բաքվի մտադրությունն իրական է: Նրա խոսքով՝ Բաքվում ուշադիր հետևում են Հայաստանի իրավիճակին թավշյա հեղափոխությունից հետո: «Մոսկվայում Հայաստանի թավշյա հեղափոխությունն անվստահություն չէր առաջացնի, եթե չլինեին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունները: Խաչատուրովի ձերբակալությունն աննախադեպ էր: Մոսկվայում այդ ձերբակալությունն ընդունեցին ոչ թե որպես Հայաստանի ներքին գործ, այլ որպես սադրանք՝ ուղղված ՀԱՊԿ-ին»,- հավելել է փորձագետը: Բացի այդ, ըստ փորձագետների, ՀԱՊԿ-ին Բաքվի հնարավոր անդամակցությունը չի ազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
