Արբանյակային լուսանկարները հաստատում են Ադրբեջանին «Դանաների» մատակարարման մասին չեխ լրագրողների հետաքննությունը
![]() 514 Հինգշաբթի, 30 օգոստոսի, 2018 թ., 23:10 Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը հաստատում է Ադրբեջանին «Դանա» ինքնագնաց հրետանային համակարգերի մատակարարումների մասին չեխ լրագրողների կատարած ուսումնասիրությունները: Ինչպես հայտնում է Razm.info-ն, այս տարվա ապրիլին Չեխիայի հանրային Ceska Televize հեռուստաընկերությունը լրագրողական հետաքննություն էր կատարել, որտեղ անանուն աղբյուրը, պատմել էր, որ հին հաուբիցները Չեխիայից տեղափոխվում են Սլովայիայի Տրենչին քաղաքում գտնվող գործարան և վերանորոգումից հետո ուղարկվում են Իսրայել, ապա անմիջապես Ադրբեջան: Արբանյակային լուսանկարների ուսումնասիրությունը հաստատում է տվյալ գործարանում տարբեր ժամանակներում «Դանաների» առկայությունը: Գործարանի տարածքից առաջին նկարը, որտեղ երևում են «Դանաները», արվել է 2016-ի հուլիսի 10-ին: Տարածքում երևում է կայանված 35 միավոր ինքնագնաց հրետանի: Առաջին մատակարարումները մեծ հավանականությամբ հենց 2016-ի երկրորդ կեսից են սկսել, քանի որ 2017-ի հունվարին դրանք արդեն եղել են Ադրբեջանում, իսկ առաջին անգամ ամբողջովին ցուցադրվել են 2017-ի սեպտեմբերի 18-ին: Հարկ է նշել, որ ավելի վաղ արված լուսանկարներում «Դանային» նմանվող տեխնիկա նույն տարածքում չի նկատվել: Հնարավոր է, որ նկարում երևացող տեխնիկան կամ դրա մի մասը արդեն մատակարարվել է Ադրբեջանին: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։ |

«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
2711:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
10710:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
10710:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
9410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7509:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
10309:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
11509:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10509:06
