Պուտինն ու Ալիևը «պայմանավորվել են»
![]() 2044 Շաբաթ, 01 սեպտեմբերի, 2018 թ., 17:50 Ռուսական «Առաջին ալիքը» եթերում հայտնել է, որ այսօր Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը «պայմանավորվել են»: Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը հույս ունի, որ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: «Ռուսաստանը՝ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կարևոր դեր է խաղում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Ռուսաստանը մեր հարևանն է, մեր պատմական գործընկերն ու բարեկամը: Եվ մենք հույս ունենք, որ այդ հարցում Ռուսաստանի ջանքերը կշարունակվեն»,- ասել է Ալիևը: Նա ընդգծել է, որ հակամարտության շուտափույթ կարգավորումը թույլ կտա ադրբեջանցիներին «վերադառնալ իրենց պատմական հողեր»: Իր հերթին, Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր ջանքերը: «Մենք կարծիքներ ենք փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Եվ, իհարկե, անդրադարձել ենք ԼՂ հակամարտությանը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ռուսաստանը կշարունակի ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասել է Պուտինը: Բացի այդ, հաղորդվում է, որ երկու երկրների առաջնորդները ավելի քան 10 համաձայնագիր են ստորագրել՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման շուրջ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
