Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին. Պեսկովը հաստատել է
![]() 1348 Երեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2018 թ., 11:42 Սեպտեմբերի 8-ին ամենաբարձր մակարդակով տեղի կունենան ռուս-հայկական բանակցությունները: Մոսկվայում կհանդիպեն նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս տեղեկությունը «Իզվեստիայի» փոխանցմամբ, հաստատվել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կողմից: ՀՀ վարչապետի առաջիկա այցը Ռուսաստան թվով երրորդն է Հայաստանի իշխանափոխությունից հետո: Առաջին անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Սոչիում բանակցություններ են վարել Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հաջորդ հանդիպումը կայացավ հունիսի 13-ին Մոսկվայում, այնուհետև Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Աշխարհի գավաթի բացման արարողությանը: Սեպտեմբերի 1-ին Սոչիում տեղի ունեցավ ռուս-ադրբեջանական բանակցություններ: Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, մասնավորապես, զրույցի ընթացքում անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ եղել է Հայաստանում ընդդիմության շարժման առաջնորդներից մեկը: 2018 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից ընտրվել է վարչապետ: Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանը, ով հրաժարվեց զանգվածային ցույցերից հետո. տեղեկացնում է գործակալությունը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
