Ռուսաստանը չեղարկել է Միքայել Հարությունյանի հետախուզումը
![]() 1377 Ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ., 11:35 Ռուսաստանը չեղարկել է ԱՊՀ միջպետական հետախուզման մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումն իր տարածքում: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը: «Հարությունյանի նկատմամբ 2008թ. մարտի 1-ի գործով նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է ընդունվել չեղարկել ՌԴ տարածքում նրա հետախուզումը»,- ասել է գործակալության աղբյուրը: Այդպիսով, աղբյուրի խոսքով, Ռուսաստանում նրան ոչինչ չի սպառնում: Գործակալության աղբյուրը հստակեցրել է նաև, որ ավելի վաղ Մոսկվային պաշտպանության նախկին նախարարի ձերբակալման և հանձնման վերաբերյալ հարցում էր ուղարկվել ոչ թե ՀՀ դատախազությունից, այլ Միջպետական հետախուզության գծով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը Միքայել Հարությունյանին չի արտահանձնի Հայաստանին, քանի որ վերջինն ունի ռուսական քաղաքացիություն: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
