Ֆրանկոֆոնիայի օրերին Երևան է ժամանելու 5 հազար հյուր
![]() 617 Ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2018 թ., 23:30 Ֆրանկոֆոնիայի միջոցառումները Երևանում տեղի են ունենալու հոկտեմբերի 7-ից 12-ը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրեց ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: «Երկու օր կայանալու է մշտական խորհրդի նիստը, որին հաջորդելու է ԱԳ նախարարների խորհրդի նիստը, իսկ 11-12-ին լինելու է բուն գագաթնաժողովը»: Բալայանի փոխանցմամբ՝ լինելու են 83 երկրի բարձրաստիճան պատվիրակություններ, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեկ տասնյակից ավելի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ընդհանուր 100-ից ավելի պատվիրակություն է այդ օրերին ժամանելու Երևան: «Սպասվում է մինչեւ 5 հազար հյուրերի մասնակցություն»,- ասել է նա: ՀԺ-ի հարցին՝ արդյո՞ք բոլոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են իրենց մասնակցությունը, ԱԳՆ խոսնակն ասել է. «Բոլոր երկրները մասնակցելու են, բայց մակարդակների մասով դեռ գալիս են հաստատումներ»: Այս օրերին տեղեկություններ շրջանառվեցին, որ հյուրերին հյուրանոցներով ապահովելու խնդիրներ կան: Տիգրան Բալայանն ասել է, որ այդ խնդիրներն այս ընթացքում լուծում են: «Բոլոր հյուրերը պատշաճ մակարդակով հյուրանոցներում տեղավորվելու են»: Այս պահին հնարավոր չէ հստակ նշել, թե միջոցառումների բյուջեն որքան է կազմելու: Ըստ Տիգրան Բալայանի՝ այս ընթացքում ծախսեր կան, որոնք կրճատվում են, ծախսեր կան, որ ավելանում են: «Ծախսերը կախված են նրանից, թե պատվիրակությունները քանի հոգուց են բաղկացած լինելու: Երբ վերջնական թիվ լինի, կհանրայնացվի»: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
43226.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
58426.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
112925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
101224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
51923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67921.02.2026, 00:42
