Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը «Նոր ալիքում»
![]() 657 Կիրակի, 09 սեպտեմբերի, 2018 թ., 13:35 «Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Հարությունյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ երեք մրցութային օրերից հետո վաստակելով 297 միավոր: Մրցույթի եզրափակիչ փուլն անցկացվել է սեպտեմբերի 8-ին Սոչիում, արդյունքներն ամփոփվել են այսօր: Առաջին հորիզոնականը գրավել է Ռուսաստանի ներկայացուցիչ Դան Ռոզինն, իսկ երկրորդ տեղը միասին կիսել են Հարությունյանն ու «Голос» նախագծի հաղթող, Ռուսաստանի ներկայացուցիչ Դարյա Անտոնյուկը: Գևորգ Հարությունյանն առաջին մրցութային օրը կատարել է LP-ի «Lost on you» ստեղծագործությունը, երկրորդ մրցութային օրը «Կյանք ու կռիվ» երգով հուզել ինչպես ժյուրիի անդամներին, այնպես էլ հանդիսատեսին, իսկ երրորդ մրցութային օրը հիանալի կատարել իր հեղինակած «Stand up» երգը: Գևորգ Հարությունյանը ծնվել է Կապանում, 1990 թ-ին, մասնագիտությամբ կինոռեժիսոր է, 2013 թվականին Հայաստանում «Х-ֆակտոր» նախագծում հինգերորդ տեղն է զբաղեցրել։ 2014 թվականին պրոֆեսիոնալ պարուհի Շուշաննա Դաբաղյանի հետ դուետում հաղթել է «Պարեր աստղերի հետ» մրցույթում։ Վերջերս ստանձնել է Կապանի մշակութային կենտրոնի ղեկավարի պաշտոնը։ |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
43226.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
58426.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
112925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
101224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
51923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67921.02.2026, 00:42
