Արցախը մասնակցել է արվեստների և արհեստների 6-րդ միջազգային փառատոնին
564 Երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ., 17:20 Արցախի ներկայացուցիչները սեպտեմբերի 9-ին մասնակցել են Դիլիջանում կազմակերպված արվեստների և արհեստների 6-րդ միջազգային փառատոնին: Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանն «Արցախպրես»-ին ասել է, որ փառատոնին մասնակցում էին նաև Հայաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները. նրանք ներկայացրել են ավելի քան 40 տաղավար: Արցախը հանդես է եկել 3 տաղավարով, որտեղ այցելուներին են ներկայացվել ԱՀ վերաբերյալ բուկլետներ, Հադրութի և Տողի արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ձեռքի աշխատանքներ, շրջանում կազմակերպված «Դիզակի գույները» նկարչական երկրորդ միջազգային սիմպոզիումի արդյունքում ձեռք բերված կտավներ, ինչպես նաև կավագործ Սերոբ Մամունցի աշխատանքներից: Ե. Հայրիյանի խոսքով, փառատոնի շրջանակներում, ցուցադրվել են գորգարվեստի, կավագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտագործության, ասեղնագործության, կերպարվեստի բացառիկ ցուցանմուշներ, տեղական ֆոլկլոր՝ երգ, պար, ազգային նվագարաններ, խոհանոց և այլն։ Զրուցակիցը նշել է նաև, որ այցելուների շրջանում Արցախի տաղավարը մեծ հետաքրքրություն է ներկայացրել։ «Թոնրի շուրջն այցելուները վայելել են հայկական լավաշ հացն ու ազգային անզուգական ուտեստները, համտեսել Արցախի այցեքարտ «Ժենգյալով հաց»-ը, Հադրութի բերքն ու բարիքը, ինչպես նաև շրջանում արտադրվող «Կատարո» գինին: Ներկայացվել են ռուսական և հնդկական պարեր: Հետաքրքրություն է ներկայացրել, նաև, ճապոնացիների ազգային խաղերը և այլն»,- տեղեկացրել է Ե. Հայրիյանը և ավելացրել, որ աշխարհի տարբեր երկրների մասնակիցների միջև մշակութային երկխոսության, փորձի փոխանակման, գործնական կապեր հաստատելու առումով՝ այս փառատոնը բացառիկ և չափազանց արդյուավետ էր: |
«Բանվորի արձան»-ի տապալումից և անհետացումից 7 տարի անց է մասնատված արձանը գտնվել
26801.05.2024, 20:36Գանձագողերը քանդում են Կապադովկիայում (Գամիրք) պահպանված միակ հայկական եկեղեցին
23601.05.2024, 17:18«Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան
28530.04.2024, 19:48Երվանդ Քոչարի մեծածավալ «Ընդվզումը»՝ Պուշկինի փողոցի շենքերից մեկի ճակատին (լուսանկար)
47329.04.2024, 00:06Պեղվում է Չեսար Օրբելյանի ապարանքը Հորսում (լուսանկար)
43328.04.2024, 23:48Մահացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը (տեսանյութ)
77127.04.2024, 23:18«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի». ակցիա՝ Պարոնյանի թատրոնում
43427.04.2024, 21:48Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին
35127.04.2024, 20:48