ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված համերգին հանդես կգա «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը
![]() 660 Շաբաթ, 15 սեպտեմբերի, 2018 թ., 11:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 19-ին տեղի կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգը: Իրադարձությունը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին: Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) համերգային երեկոյին հանդես կգա դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Որպես մենակատար ելույթ կունենա միջազգային մրցույթների դափնեկիր, «Գինեսի» ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը (ջութակ): «Համերգային երեկոյին ես կկատարեմ Վիվալդիի «Տարվա եղանակները»: Այն համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություն է, որի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում: Այն ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը»,- խոսելով Վիվալդիի գործի մասին՝ նշում է Նիկոլայ Մադոյանը: «Գինեսի» ռեկորդակիր ջութակահարը փաստում է՝ բազմիցս համագործակցել է Կամերային նվագախմբի հետ, անգամ տարիներ առաջ ներկայացրել են նույն ստեղծագործությունը: Եվ այժմ էլ ուրախ է կրկին ելույթ ունենալ պրոֆեսիոնալ կոլեկտիվի հետ՝ պրոֆեսիոնալ դիրիժորի ղեկավարությամբ: Նշենք, որ բացի այս գործից, համեգին կհնչեն նաև Սարյանի «Գառնին», Հարությունյանի «Սինֆոնիետան», Ալթունյանի «Քոչարին» ու «Բերդ պարը»: |

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Հինչս գիդացալ»
43226.02.2026, 22:33
Մահացել է Նատալյա Կլիմովան
58426.02.2026, 13:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
112925.02.2026, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
101224.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
55124.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
50124.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
51923.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
67921.02.2026, 00:42
